Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Еркрамасу - 30 лет (1996-2026)
Ամենա սիրված
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարած պաշտոնական այցի եւ այդ երկրի ԵՄ անդամակցության բանակցությունները վերսկսելու հետ կապված ֆրանսահայերը հունվարի 25-ին եւ 26-ին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր կկազմակերպեն: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին:
Մարտի 3-ը գեղեցիկ տոնական օր է Վրաստանում: Այն աշխարհի ամենասիրելի եւ ամենաբարի մարդկանց՝ մայրերի տոնն է: Ի նշանավորումն այդ գեղեցիկ օրվա, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ դասական երաժշտության համերգ: Երեկոյին ներկա էին տաղանդավոր բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը, վաստակաշատ մանկավարժներ Ռոզա Զոհրաբյանը, Ֆաթմա Սահակյանը, Աննա Սարիբեկյանը, Դավթյանների ընտանեկան տիկնիկային թատրոնի նվիրյալ տնօրեն ...
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, ՀՀ եւ ՀԽՍՀ պետական եւ միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:
Նոյեմբերի 15-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպվեց հաշմանդամ անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Այն Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, կազմակերպել էին «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միությունը և Վրաստանի «Առանձնահատուկ հոգատարության կարիք ունեցող մարդկանց համար» միությունը՝«Մենք տարբեր ենք, թերևս կարողունակ ենք» ընդհանուր նախագծի շրջանակներում:
2013 թվականի ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային մոտեցումը շարունակել է վայելել միջազգային հանրության աջակցությունը: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2013 թվականի հաշվետվության մեջ:
Լիբանանահայութեան հերթական ապրիլ 24-ի ստեղծած մթնոլորտը, կազմակերպուած տարբեր բնոյթի ձեռնարկները, համագաղութային մակարդակի վրայ արձանագրուած իրադրութիւնները դիտարկումներու եւ վերլուծումներու դուռ կը բանան անկասկած: Ի հարկէ նկատուած են բացթողումներ, յառաջիկային վերանայելի գործունէութեան եւ գործելաձեւի խնդիրներ, աւելի նպատակաուղղուած եւ արդիւնաւէտ աշխատանքներ իրականացնելու առաջադրանքներու յստակացումներ: Այս բոլորով հանդերձ, նկատուած արտակարգ եռուզեռը, երիտասարդութեան ցուցանիշային իմաստ ունեցած ներգրաւուածութիւնը, ...
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն այցելել է օրեր առաջ հիվանդանոց տեղափոխված հայտնի ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերին։
Թուրքական Radikal պարբերականի հայտնի սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզն իր «Եթե Էրդողանը չգնա Հայոց ցեղասպանության հուշարձան...» հրապարակման մեջ անդրադարձել է Թուրքիայի ղեկավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը։
Հիմնադրամի Բարերար անդամ մոսկվաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանի հովանավորությամբ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ վերակառուցվում է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը:
Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ակտիվ պայքար մղող  Թուրքական պատմագիտական ընկերությունը Թուրքիայի բարձրագույն կրթական խորհրդի միջոցով  թուրքական համալասարաններին գրություն է ուղարկել՝ պահանջելով Հայկական հարցի շուրջ աշխատող ուսանողների, ասպիրանտների անունները, նրանց աշխատանքների վերնագրերը եւ նրանց հետ կապ հաստատելու միջոցները։
Բոլոր նախադրյալները հուշում են, որ Անկարան շարունակում է իմիտացիոն գործողություններով շղարշել հայ-թուրքական հարաբերությունները իբրեւ թե նոր մեկնարկ ապահովելու քաղաքականության կիրառումը։ Իրականում, Անկարայի նախապայմանային քաղաքականությունից ոչինչ չի փոխվել։ Նախ մեջբերենք թուրք թիւ մեկ դիւանագետի ծխածածկույթ առաջացնելու միտումով կատարված վաշինգտոնյան հայտարարությունը։
Ապրիլի 23-ին եւ 24-ին Բաթումում անցկացվեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներ:
Արամ Խաչատրյանի ձեռագրերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Անհապաղ պաշտպանության տակ առնված արժեքների ցանկում:
Ստամբուլի հայ ճարտարապետների ցուցահանդեսն այժմ օնլայն հասանելի է Թուրքիայի ճարտարապետության  թանգարանի կայքում:
Թուրքիայի նախագահին տված հարցազրույցը «Շարք աուսաթ» օրաթերթին, առաջին հայացքով նորություն չի բերում Հայոց ցեղասպանության նկատմամբ Անգարայի պաշտոնական կեցուածքների վրա: Հետեւյալ կետերում կամփոփվեն նախագահ Կյուլին ասածները.-


Уважаемые читатели! Уже более тридцати лет Информационный центр «Еркрамас» рассказывает о событиях в Армении, Арцахе и армянской Диаспоре. Мы продолжаем эту работу благодаря поддержке читателей, которым небезразличны судьба армянского народа и независимая журналистика. Если вы цените нашу работу и хотите, чтобы «Еркрамас» продолжал развиваться, вы можете поддержать проект добровольным взносом.

РЕКВИЗИТЫ ДЛЯ ПОДДЕРЖКИ:
Карта Сбербанка – 2202 2072 1610 0373
Форма для донатов https://dzen.ru/yerkramas?donate=true




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: